Օդի աղտոտվածությունը բարձրացնում է իմպոտենցիայի վտանգը
Advertisement 1000 x 90

Օդի աղտոտվածությունը բարձրացնում է իմպոտենցիայի վտանգը

Օդի աղտոտման աստիճանը ուղղակիորեն կապված է սեքսուալ առողջության հետ: Գիտնականները նշում են, որ օդն աղտոտող թունավոր նյութերը շնչելը, կարող է արյունատար անոթներում բորբոքային գործընթացների և սեռական օրգաններում թթվածնի պակասի հանգեցնել: Սա էլ իր հերթին, կարող է տղամարդկանց մոտ էրեկտիլ գործառույթի խանգարման հանգեցնել:

Դեռ 2017-ին ԱՄՆ-ում 400 տղամարդկանց մասնակցությամբ հետազոտություն էր անցկացվել: Պարզվել էր, որ նրանց մոտ, ովքեր շատ են շնչել աղտոտված օդը, անկողնում ֆիասկոյի վտանգը 15 տոկոսով բարձր է:

Այժմ նման եզրակացության են եկել Գուանչժոուի բժշկական համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ առնետները, որոնք երկար ժամանակ ենթարկվել են արտանետվող գազերի և բենզինի գոլորշիների ազդեցությանը,  լիբիդոյի հետ խնդիրներ են ունեցել:

Journal of Sexual Medicine-ում հրապարակված այս հետազոտությունը համընկնում է Բրիտանիայի ԱՆ-ի՝ առողջության վրա աղտոտված օդի ազդեցության գնահատականների հետ: Մասնավորապես սմոգը սրտի հիվանդությունների, կաթվածի և թոքերի քաղցկեղի ավելացման պատճառ է դառնում:

med.news.am