Ավելորդ քաշից ազատվելու 4 միջոց՝ հոլիվուդյան աստղերի կողմից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ավելորդ քաշից ազատվելու 4 միջոց՝ հոլիվուդյան աստղերի կողմից

Պենելոպա Քրուզն ու Ջենիֆեր Լոպեսը խորհուրդ են տալիս առավոտյան պարտադիր նախաճաշել

slim-celebrities-m0

Երբ առավոտյան նախաճաշում եք, ուղեղը ահազանգ է ստանում՝ սնունդ ընդունելու մասին, և սկսում է այրել օրգանիզմում կուտակված ճարպերը: Իսկ չնախաճաշելու դեպքում օրգանիզմը սկսում է կուտակել ավելորդ ճարպերն այնպես, կարծես սովամահ եք լինում: Այդ իսկ պատճառով  դիետոլոգներից շատերը խորհուրդ են տալիս առավոտյան անպայման նախաճաշել: Այստեղից հետևություն. եթե ցանկանում եք արագ և արդյունավետ նիհարել, ապա պետք է նախաճաշեք: Նախաճաշի բացակայությունը դանդաղեցնում է օրգանիզմում մետաբոլիկ գործընթացը: Չնախաճաշելու դեպքում օրգանիզմն ամբողջ օրը սնունդ է պահանջում, նույնիսկ՝ գիշերվա ժամերին:

Քամերոն Դիաս. «Հրաժարվեք ածխաջրերից»

slim-celebrities-m1

Եթե առաջիկայում սպասվում է կարևոր որևէ իրադարձություն, ապա հրաժարվեք ածխաջրեր պարունակող այնպիսի սննդատեսակներից,  ինչպիսիք են մակարոնեղենը, պաստաները, կարտոֆիլը, հացաբուլկեղենը և այլն: Այս բոլոր մթերքներն իրենց մեջ պարունակում են հսկայական քանակությամբ շաքար և կալորիաներ, որոնք անհնար է այրել՝ նույնիսկ ամբողջ օրն ինտենսիվ պարապելոu դեպքում:

Արդյունքում՝ ածխաջրերի օգտագործումը կարող է օրգանիզմում այնպիսի փոփոխություններ առաջացնել, ինչպիսիք են՝ անքնությունը, տրամադրության փոփոխությունը և քաղցը: Առհասարակ, ածխաջրերով հարուստ սննդամթերք պետք է և կարելի է ընդունել նախաճաշին, ոչ թե ճաշին կամ, առավել ևս, ընթրիքին: Ըստ մասնագետների՝ ընդհանրապես երեք հիմնական ճաշերից ամենահարուստը պետք է լինի նախաճաշը, որը չի կարելի բաց թողնել: Խուսափեք հյութերից, գազավորված ըմպելիքներից, քաղցր թեյից: Դրանք բոլորն իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր:

Ածխաջրեր պարունակող սննդամթերքի մասին կարդացեք այստեղ. http://168.am/2013/08/04/259441.html

Ֆերջին և Դենիս Ռիչարդսը զգուշությամբ են ընտրում մրգերն ու բանջարեղենը

slim-celebrities-m2

Ամերիկացի շատ դիետոլոգներ իրենց աստղային հաճախորդներին խորհուրդ են տալիս կարևոր միջոցառումներից մի քանի օր առաջ օրակարգից բացառել այնպիսի մրգերն ու բանջարեղենը, որոնք փքվածություն առաջացնելու հատկություն ունեն, դրանցից են, օրինակ՝ բուլղարական պղպեղը և բրյուսելյան կաղամբը: Հայտնի դիետոլոգ Քերի Վայաթն իր հաճախորդներին խորհուրդ է տալիս օգտագործել շատ ջուր պարունակող  բանջարեղեն և մրգեր, օրինակ՝ խաղող, վարունգ, ձմերուկ, որոնք օգնում են ազատվել փքվածությունից:

Էն Հեթըվեյը, Հայդի Քլումն ու Լիվ Թայլերն ընտրում են պղպեղներ

slim-celebrities-m3          

Հայտնի դիետոլոգ Դեյվիդ Քիրշչն իր հաճախորդներին խորհուրդ է տալիս սնունդն առավել համեղ դարձնելու համար դրա մեջ կծու պղպեղ ավելացնել: Լավ համ հաղորդելուց բացի, պղպեղը նաև օգնում է սննդի յուրացմանը: Այն մարդիկ, ովքեր հաճախ են օգտագործում կծու պղպեղ, ավելի շուտ են հագենում և այրում օրգանիզմում կուտակված ավելորդ ճարպերը: Այնուամենայնիվ, պետք չէ այն չարաշահել, քանի որ դա կարող է գաստրիտի պատճառ դառնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը