
Բաղադրիչներ
- Ռեհան – 1 փունջ
- Սխտոր – 3-4 ատամիկ
- Ձիթապտղի յուղ – 100 մլ
- Պարմեզան պանիր – 70 գ
- Մայրու ընկույզ – 40 գ
- Ծովի աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Սոուսը պետք է պատրաստել բլենդերի մեջ:
- Տարայի մեջ լցնել ձիթապտղի յուղը, ավելացնել ռեհանը, սխտորը, ընկույզը և քերած պարմեզանը:
- Այնուհետև հարել բլենդերի օգնությամբ. պետք է ստացվի խիտ զանգված:
Պատրաստեց Անի Գաբուզյանը