Բաղադրիչներ
- Ձու – 2 հատ
- Շաքարի փոշի – 100 գ
- Վանիլին – 1 պտղունց
- Ցորենի ալյուր – 125 գ
- Եգիպտացորենի ալյուր – 50 գ
- Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
- Շոկոլադաընկուզային մածուկ – 200 գ
- Շոկոլադ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ձուն 3-4 ճ/գ տաք ջրի հետ հարել՝ մինչև ստացվի փրփրուն զանգված:
- Առանձին տարայի մեջ խառնել շաքարի փոշին և վանիլինը:
- Անընդհատ խառնելով՝ շաքարավազը լցնել հարած ձվերի վրա և հարել ևս 2 րոպե:
- Առանձին տարայի մեջ միացնել ցորենի և եգիպտացորենի ալյուրները և փխրեցուցիչը:
- Ստացված ալյուրային զանգվածի կեսը լցնել հարած ձվի վրա և զգուշությամբ խառնել:
- Ավելացնել մնացած ալյուրը և նորից խառնել:
- Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ և թխել 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Սառեցնել:
- Անդադար խառնելով՝ հալեցնել շոկոլադաընկուզային մածուկը:
- Հալած մածուկով զարդարել կուլիչը:
- Կուլիչի վրա շաղ տալ քերած շոկոլադ, մանր կտրատված ընկույզով և սուրճի հատիկներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը