Ուզբեկստանում Բախշիի (բախշի ժողովրդական Էպոսի ասացող) արվեստի միջազգային փառատոնի առթիվ, որը ապրիլի 5-ից մինչեւ 10-ն անցկացվելու Է երկրի հարավային Սուրխանդարի մարզի լեռնային մասում, ստեղծել են աշխարհում ամենամեծ ձեռագործ մետաքսե սյուզանե-գորգը, որը տաջիկերենից թարգմանած նշանակում Է «ասեղնագործ»:
«25 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ եւ ավելի քան 60 կիլոգրամ քաշով կիրառական արվեստի այս բացառիկ ստեղծագործությունը՝ հանրապետության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ, որը փառատոնի կազմակերպիչներից մեկն Է, մի քանի ամսում ստեղծել են երկրի 20 ամենահմուտ վարպետուհիները»,-ՏԱՍՍ-ին հայտնել Է տուրիստական գերատեսչության մամուլի քարտուղար Թիմուր Միրզաեւը: Նրա խոսքով՝ փառատոնը պլանավորվում Է անցկացնել յուրաքանչյուր երկու տարին մեկ, եւ հսկայական սյուզանեն կոչված Է դառնալու դրա յուրօրինակ թալիսմանը: