ԱՄՆ Ինդիանա համալասարանի սեռական և վերարտադրողության կենտրոնի հետազոտությունների տվյալներով` տղամարդիկ միշտ են մտածում սեքսի մասին: Այդ տվյալների համաձայն տղամարդկանց 54%-ը, իսկ կանանց` 19%-ը, օրվա ընթացքում մի քանի անգամ մտածում է սեքսի մասին:
Ըստ նյարդահոգեբանական վերլուծությունների, տղամարդիկ մտածում են սեքսի մասին յուրաքանչյուր 52 վայրկյանը մեկ, իսկ կանայք` ընդամենը օրվա ընթացքում մեկ անգամ:
Մարդկային ուղեղը ընկալում է սեքսուալ պատկերները անուղղակիորեն, նույնիսկ, երբ անմիջապես աչքի առաջ չեն: Գիտական վերլուծությունները հանգել են այն եզրակացության, որ տղամարդկանց և կանանց սեքսի մասին մտածելու հաճախականությունը հիմնականում կախված է նյարդաբանական տարբերություններով: Իսկ այդ տարբերության հիմքում ընկած են տղամարդու և կնոջ հորմոնների մակարդակը կյանքի տարբեր շրջաններում: Հետևաբար, սրանով է պայմանավորված տղամարդու և կնոջ մտածողության, սեքսի և վարքի տարբերությունները:
Թեեւ կինն ավելի քիչ է մտածում սեքսի մասին, քան` տղամարդը, բայց կինը մտածում է սեռական հրապուրանքի մասին: Կինը կարող է լինել և՛ ռոմանտիկ, և կռվազան, լուծել կոնֆլիկներ, հասկանալ մարդու էությունն ու տրամադրությունը: Կնոջ հորմոններն ապահովում են նրա իրատեսությունը, արժեքները, ցանկություններն ու սերը: Իսկ տղամարդու հորմոնի` տեստոստերոնի պատճառով, նա հաճախ մտածում է սեքսի մասին:
Ըստ վերոնշյալ վերլուծությունների, կան նաև տղամարդու և կնոջ միջև այլ տարբերություններ, որոնք բնավ սեքսի հետ կապ չունեն: Կինը կարող է օգտագործել 250 բառ մեկ րոպեյի ընթացքում, իսկ տղամարդը 125: Օրվա ընթացքում կինն օգտագործում `20000, իսկ տղամարդը`7000 բառ:
Ինչո՞ ւ տղա երեխաները չեն լսում իրենց մայրերին. քանի որ ֆիզիկապես նրանք ավելի լավ են ընկալում իրենց սեռի տոնայնությունը:
Կինը հասկանում է մարդու զգացմունքները, տղամարդիկ` ոչ այնքան:
Մեկ խոսքով, իրավամբ, կնոջ և տղամարդու միջև կան տարբերություններ, որոնք հասկանալու դեպքում կարող են զույքերը զերծ մնալ մի շարք կոնֆլիկներից և խնդիրներից: