Takprosto կայքը ներկայացնում է հրաշալի մի ըմպելիք, որն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նիհարելն ու ավելորդ ճարպերից ազատվելը բոլոր կանանց, ինչպես նաև որոշ տղամարդկանց համար երազանք է:
Կոկտեյլը, որի մասին կխոսենք, ոչ միայն օգնում է այս հարցում, այլև՝ սնուցում է օրգանիզմը մի շարք վիտամիններով: Վիտամինները հատկապես կարևոր են այս ցուրտ եղանակին:
Այս կոկտեյլի բոլոր բաղադրիչները հասանելի են և սննդարար: Պարզապես մեկ անգամ փորձեք այս կոկտեյլն ու այլևս երբեք չեք հրաժարվի դրանից:
Այն իսկապես գտածո է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կարճ ժամանակում ազատվել ավելորդ կիլոգրամներից և համառ ճարպերից:
Բաղադրություն
- 2 փոքր կիվի
- 2 կտոր կիտրոն
- 7-10 մաղադանոսի տերև
- Անանուխի 6 տերև
- 100մլ ջուր
- 1թ/գ մեղր (ըստ ցանկության)
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ, լավ հարեք ու խմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը