
Բաղադրիչներ
- Խոզի միս – 1 կգ
- Խմելի-սունելի – 2 թ/գ
- Թթվասեր – 1 ճ/գ
- Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
- Մեղր – 1 ճ/գ
- Սև պղպեղ – 0.5 թ/գ
- Աղ – 1.5 թ/գ
- Կանաչի
Պատրաստման եղանակը
- Միսը մեծ կտորներով կտրատել, աղ և պղպեղ ցանել, ավելացնել խմելի-սունելի, թթվասեր, կիտրոնի հյութ, մեղր և մանր կտրատած կանաչի: Խառնել և թողնել 1 ժամ:
- Հետո միսը շարել յուղապատ տապակի մեջ և պատրաստել մոտ 1 ժամ, 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը