Վիեննայում տեղի են ունեցել EHang 216 ինքնավար օդային տաքսու առաջին փորձարկումները: Ավտոմոբիլն ուղեւորներով հաջողությամբ մի քանի թռիչք ու վայրԷջք Է կատարել Վիեննայի «Ջեներալի արենա» մարզադաշտում:
Միանգամայն իրատեսական Է, որ 2025 թվականին օդային տաքսիներն սկսեն թռչել Ավստրիայում: Այդ տեխնոլոգիայի զարգացումն ընթանում Է շատ արագ, եւ տեխնիկապես դրանք գերազանց են գործում»,- շնորհանդեսին նշել Է Ավստրիայի տրանսպորտի, նորաստեղծությունների եւ տեխնոլոգիաների նախարար Նորբերտ Հոֆերը: Չինաստանի EHang ընկերության ավտոմոբիլների արտադրությունն ստանձնել Է FACC չին-ավստրիական կոնցեռնը, որն օդային փոխադրամիջոցը պատրաստում Է սերիական արտադրության: «Առաջին սերիական օդային մեքենաները մենք կսկսենք Ավստրիայում արտադրել տարվա երկրորդ կեսին»,- հավաստիացրել Է FACC-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Մախտլինգերը: Աերոմոբիլները նախ կմատակարարվեն Ասիային, որտեղից արդեն մի քանի հարյուր պատվեր Է ստացվել:
EHang 216 անօդաչու թռչող ապարատն արժե շուրջ 300 հազար եվրո, այն ունի ուղեւորի երկու աթոռ եւ տեղ ուղեբեռի համար: Փոխադրամիջոցի առավելագույն արագությունը կազմում Է շուրջ 160 կիլոմետր/ժամ: Թռիչքի հեռվությունը 70-ից մինչեւ 80 կիլոմետր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: