
Հելսինկիում սկսվել է առանց վարորդի ավտոբուսի փորձարկումը քաղաքի մայրուղիներով (տարբեր տարիների նման փորձեր են արվել Ճապոնիայում, Սինգապուրում, Չինաստանում և Շվեյցարիայում):
Առանց վարորդի ավտոբուսը 12-տեղանոց է, ամբողջովին ավտոմատ է և ինքնագնա: Առանց վարորդի ավտոբուսը չի պահանջում հավելյալ ծախսեր, անհրաժեշտ է այն լիցքավորել ճիշտ ժամանակին և հետևել տեխնիկական վիճակին:
Ավտոբուսի համակարգերում օգտագործվում են մի շարք ժամանակակից տեխնոլոգիաներ՝ սքանավորումից մինչև լազերային ճառագայթում, ինչը թույլ է տալիս մեքենային համապատասխան արձագանք ունենալ ճանապարհային իրավիճակներին, հայտնում է Lenta.ru-ն: