
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա տեսքով։ Լիլիթը կրում է ջինսե տաբատ, սպորտային տոպ, իսկ կերպարը համալրում են սպորտային կոշիկները։ Լուսանկարն արված է օդանավակայանում։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել է․ «Թբիլիսիի իմ հանդիսատեսը երեկ ցնցեց ինձ։ Արդեն հասանք Մոսկվա…աաախ․․․ ինչ համերգ է սպասվում վաղը»։