Նեխուրը վաղուց է հայտնի իր օգտակար հատկություններով և հաճախ է օգտագործվում տարբեր խնդիրների դեմ պայքարում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս բանջարեղենը կարող է օգնել իջեցնել զարկերակային ճնշումը, լավացնել ինքնազգացողությունը:
Ամենասննդարար նյութերից է: Նեխուրի տերևներն ու արմատը մի շարք միկրոէլեմենտներ և եթերային յուղեր են պարունակում, հարուստ են B խմբի, K, E, A վիտամիններով:
Օգնում է իջեցնել արյան ճնշումը: Դրա համար անհրաժեշտ է նեխուրն օգտագործել հում վիճակում:
Դաշտանադադարի դեպքում: 0.5 թեյի գդալ մանրացրած նեխուրին 1 բաժակ եռացրած ջուր ավելացրեք, եփեք մի քանի ժամ: Խորհուրդ է տրվում օգտագործել 27 օր՝ օրվա ընթացքում 4 անգամ, յուրաքանչյուր անգամ՝ 1 ճաշի գդալ:
Ռևմատիզմի դեպքում: 2 բաժակ եռացրած ջրին 1 ճաշի գդալ թարմ իմբիր ավելացրեք: Եփեք 4 ժամ փակ տարայում: Օգտագործեք օրվա ընթացքում 1 ճաշի գդալ՝ 3-4 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Ստացված միջոցը կօգնի հոդացավերի դեպքում:
Անքնության դեպքում: 4 բաժակ եռացրած ջրին նեխուր ավելացրեք: Թողեք 8 ժամ: Հարկավոր է օգտագործել 1 թեյի գդալ՝ օրվա ընթացքում 3 անգամ:
Ալերգիայի դեպքում: Քամեք թարմ նեխուրի հյութը: Օգտագործեք 1-2 թեյի գդալ՝ օրվա ընթացքում 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:
Թթվահիմնային հավասարակշռությունը վերականգնելու համար: Նեխուրը կարող է օգնել կանխարգելել օրգանիզմում թթվայնության բարձրացումը: Հարկավոր է պարբերաբար նեխուրը սննդակարգ ներառել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը