
«Polka dots»-ը դասական նախշ է, որը երբեք դուրս չի գա նորաձևությունից:
Պուտերի նկատմամբ սերը սկսվել է 1920-ականների կեսերին, երբ «Միսս Ամերիկա» մրցույթի հաղթողը հայտնվեց պուտավոր լողազգեստով: Այնուհետև՝ 1928 թվականին, «Դիսնեյ» ընկերությունը ներկայացրեց իր նոր կերպարին՝ Մինի Մաուսին, ով կրում էր կարմիր զգեստ և պուտավոր բանթ:
Ժամանակի ընթացքում նախշը մուտք գործեց բարձր նորաձևություն՝ դառնալով Քրիստիան Դիորի հավաքածուների գլխավոր կոդը: Այնուհետև պուտերը տարածվեցին Հոլիվուդում՝ գրավելով Էլիզաբեթ Թեյլորի, Լյուսիլ Բոլի և Մերիլին Մոնրոյի սրտերը:
Ժամանակակից նորաձևությունում «polka dots»-ը շարունակում է պահպանել իր կայուն դիրքը: Lisa.ru-ն ներկայացնում է՝ ինչպես կրել պուտավոր հագուստ:
Համադրեք երկու տեսակի պուտեր
Երեկոյան ընթրիքի համար
Ամեն օրվա համար
Համադրելով այլ նախշերի հետ
Պատրաստեց Անի Գաբուզյանը