Եթե վաղուց մտածում եք ճամփորդության գնալ Հարավային Ամերիկա, ապա INSIDER-ի ներկայացրած այս լուսանկարները կստիպեն Ձեզ հնարավորինս շուտ հավաքել ճամպրուկները և ուղևորվել դեպի կրքոտ Բրազիլիա:
Իգուասու ջրվեժը ցնցող տեսարան է:
Հիսուս Ամենափրկիչ արձանը չափազանց սիրված է զբոսաշրջիկների կողմից:
Բացվող տեսարանը նույնքան հիասքանչ է:
Վայրի բնության շատ ներկայացուցիչների կարելի է տեսնել Ամազոնի մերձարևադարձային անտառներում:
Սալվադորը Բրազիլիայի ամենաերփներանգ քաղաքներից մեկն է:
Լենսոյս-Մարանյենսիս ազգային պարկի դյուներում զբոսանքն անմոռանալի կդառնա:
Լենսոյս-Մարանյենսիսի հորդառատ անձրևների շնորհիվ դյուների միջև ձևավորվում են մաքուր կապույտ ծովածոցեր, որոնցում լողալու լավագույն ժամանակհատվածը ըստ Smithsonian ամսագրի՝ ամռան երեք ամիսներն են և սեպտեմբերը:
Անպայման արժե փոձել բրազիլական ազգային Կայպիրինյա կոկտեյլը:
Եթե նախընտրում եք գինի, ուղևորվեք դեպի Բենտու-Գոնսալվիս քաղաք:
Պարատին բրազիլական քաղաք է, որը պետք չէ բաց թողնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը