Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին պատմել է իր առօրյայի մասին՝ մանրամասնելով, որ հետևում է խիստ սննդակարգի, պարտադիր մարզվում է, օրական մի քանի ժամ մեդիտացիայով է զբաղվում: Ինչպես նշում է Daily Mail-ը, 42-ամյա միլիարդատերը պատմել է, որ օրվա մեջ սնվում է միայն մեկ անգամ՝ ճաշին, մինչդեռ ուրբաթ և շաբաթ օրերին ընդհանրապես չի սնվում: Դրա փոխարեն նա անընդհատ ջուր է խմում, վիտամիններ ընդունում:
Մթերքներից նա նախընտրում է ձկնեղեն, հավի միս, սթեյք, աղցաններ, հատապտուղներ, բանջարեղեն և սև շոկոլադ: Հատուկ առիթներին նա իրեն թույլ է տալիս կարմիր գինի, սակայն շատ փոքր չափաբաժնով, որպեսզի դա վատ չանդրադառնա առողջ քնի վրա:
Բացի այդ` Դորսին հրաժարվել է տաք ջրով լոգանքներից, ամեն օր իր տնից ոտքով 8 կմ է անցնում աշխատավայր հասնելու համար: Դորսիի խոսքով՝ ինքն այս ամենն անում է միտքը մշտապես սթափ վիճակում պահելու համար:
Ավելի մանրամասն՝ tert.am