Բաղադրիչներ
- բրինձ – 500 գ
- չամիչ – 100 գ
- չիր ծիրանի – 100 գ
- չիր սալորի – 100 գ
- խուրմա – ըստ ճաշկի
- նուշ – 50 գ
- պնդուկ – 30 գ
- ընկույզ – 30 գ
- կարագ – 100 գ
- դարչին – 1 հատ (ձողիկ)
- մեխակ – 3 հատ
- լավաշ – 1 հատ
- աղ – ըստ ճաշակի
- ջուր – 1.5 լ
Պատրաստման եղանակը
Ջուրը դնում ենք կրակին, ավելացնում 1 ճ/գ աղ: Բրինձի և ջրի հարաբերությունը պետք է լինի 1:3: Երբ ջուրը հասնում է եռման աստիճանի, լցնում ենք բրինձն ու եփում 10 րոպե:
Չրերը, նուշը, կարագը, դարչինի ձողիկն ու մեխակը լցնում ենք ամանի մեջ, վրան 100 մլ ջուր լցնում և 20-30 րոպե եփում մարմանդ կրակին: Ընթացքում ջուր ենք ավելացնում, որպեսզի չրերը չկպչեն:
Բրինձը 10 րոպե եփվելուց հետո վերցնում ենք կրակից, լցնում քամիչի մեջ և վրան սառը ջուր լցնում:
Տապակը կարագապատում ենք, վրան դնում լավաշն ու լցնում բրինձը:
Մարմանդ կրակին մոտ 40-60 րոպե եփում ենք բրինձը, այնուհետև բրգաձև լցնում մատուցվող ամանի մեջ:
Վրան լցնում ենք չրերն ու նուշը, այնուհետև ավելացնում պնդուկն ու ընկույզը:
Զատիկի փլավ, որը կապշեցնի բոլորին։