Աղցան «Կուլիչ»
Advertisement 1000 x 90

Աղցան «Կուլիչ»

Անհրաժեշտ մթերքները

  • հավի փափկամիս – 250 գր
  • կարտոֆիլ – 150 գր
  • սունկ շամպինիոն պահածոյացված – 100 գր
  • սոխ – 100 գր
  • պանիր – 50 գր
  • ձու – 3 հատ
  • մայոնեզ – ըստ ճաշակի
  • թթվասեր – ըստ ճաշակի
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ – ըստ ճաշակի
  • Ինչպես նաև՝
  • պաքսիմատ – ըստ ճաշակի
  • պղպեղ բուլղարական

Պատրաստման եղանակ

Մոտենում է Սուրբ Զատիկը։ Ժամանակն է համեղ ու յուրահատուկ բաղադրատոմսեր փնտրելու՝ Զատիկի սեղանը զարդարելու համար ոչ միայն համեղ, այլ գեղեցիկ ուտեստներով։

  • Սոխը տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ, ավելացնում ենք մանր կտրատած հավի փափկամիսն ու շարունակում ենք տապակել մոտ 5 րոպե։ Այնուհետև համեմում ենք աղով ու պղպեղով։
    Ձուն եփում ու թողնում ենք, որ սառչի։
  • Պատրաստում ենք աղցանի շերտերը։ Առաջին շերտի համար կարտոֆիլն անցկացնում ենք խոշոր, իսկ պանիրը՝ մանր քերիչով, ավելացնում ենք մայոնեզը։
  • Երկրորդ շերտը հավի փափկամսի ու սոխի զանգվածն է։
  • Հաջորդ շերտի համար մարինացված սունկը կտրատում ենք։
  • Ձուն անցկացնում ենք խոշոր քերիչով և խառնում ենք մայոնեզի հետ։
  • Աղցանը օղակաձև ու շերտ-շերտ դասավորում ենք և անպայման լավ սեղմում ենք։ Որպես ձևաման կարելի է օգտագործել բանկա, պլաստմասսայե տարա և այլն։ Զանգվածը լավ սեղմելուց հետո, հանում ենք ձևամանից, մի փոքր էլ ավելացնում ենք ձվի ու մայոնեզի զանգված գլխարկի տեսքով։
  • Աղցանը պատում ենք պաքսիմատով, իսկ վերին հատվածի համար թթվասերին ու մայոնեզին ավելացնում ենք 1 թ/գ ջուր, խառնում ենք ու լցնում վրան։
  • Զարդարում ենք մանր կտրատած գունավոր բանջարեղենով։
  • Սուրբ Զատիկի այլ համեղ բաղադրատոմսեր կարող եք գտնել այստեղ։
    Բարի վայելում։

cooks.am