Օրգանիզմում վիտամինների ու հանքանյութերի անբավարար մակարդակի դեպքում նկատվում են որոշակի նշաններ: Med2.ru-ն ներկայացրել է այն ախտանշանները, որոնք վկայում են կալցիումի անբավարար մակարդակի մասին:
Անքնություն: Անքնությունը կարող է վկայել ոչ միայն քրոնիկական սթրեսի, այլև կալցիումի անբավարար մակարդակի մասին: Այս հանքանյութն ակտիվորեն մասնակցում է մելատոնինի արտադրմանը:
Վատ կեցվածք: Կալցիումի անբավարար մակարդակը թուլացնում է ոսկորները, կեցվածքը խանգարվում է: Եթե հոգնածությունն ուղեկցվում է իրանի և մեջքի ցավով, հարկավոր է սննդակարգ ներառել կալցիում պարունակող մթերք:
Հիշողություն: Հիշողության վատացումը կարող է կապված լինել կալցիումի անբավարար մակարդակի հետ:
Նյարդային վիճակ: Նյարդային համակարգի աշխատանքը կախված է նաև կալցիումի մակարդակից: Այս հանքանյութի անբավարար մակարդակի դեպքում կարող է նկատվել նաև նյարդային գրգռվածություն:
Մազեր, ատամներ, եղունգներ: Կալցիումի անբավարար մակարդակի դեպքում մազերը թուլանում են, եղունգները շերտավորվում են, ատամները փչանում են:
Կալցիումով հարուստ է հետևյալ մթերքը.
- քունջութ
- պանիր
- կաթնաշոռ
- կաթ
- թթվասեր
- լոբի
- նեխուր
- նուշ
- պնդուկ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը