Tesla-ն ցուցադրել Է տեսահոլովակ, որտեղ ընկերության Էլեկտրամոբիլը քաղաքամերձ ճանապարհին ընթանում Է ինքնաղեկասարքի ռեժիմով: Այդ ամբողջ ժամանակ վարորդի նստոցին գտնվող մարդը ձեռք չի տալիս ղեկին:
Ավտոմեքենան ինքնուրույն կանգ Է առնում լուսացույցերի առջեւ, մտնում Է ուղանցույց եւ կատարում երթեւեկության այլ անդամների վազանցում: Ճանապարհի որոշ հատվածներում Էլեկտրամոբիլը թափավազքը հասցնում Է ժամում 75 կիլոմետրի:
Տեսահոլովակն ավարտվում Է նավիգատորով առաջադրված ուղղությամբ ավտոմեքենայի ժամանմամբ: Ավելի վաղ ընկերության հիմնադիր Իլոն Մասքը հայտարարել Է, որ 2020 թվականին Tesla-ն պլանավորում Է ԱՄՆ-ում անվարորդ տաքսու ծառայություն գործարկել: Ձեռնարկատիրոջ խոսքով՝ այդ նպատակով ընկերությունն առանձին ավտոհավաքակազմ կստեղծի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: