Բաղադրիչներ
- Ալյուր – 400-450 գ
- Կաթ – 300 մլ
- Չոր դրոժ – 7 գ
- Շաքարավազ – 2 թ/գ
- Աղ – 1 թ/գ
- Բուսայուղ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Տաք կաթի մեջ ավելացնել դրոժ և շաքարավազ, ավելացնել 100 գ ալյուր և խառնել:
- Ծածկել սրբիչով և թողնել տաք տեղում մոտ 20 րոպե, որպեսզի խմորը բարձրանա:
- Հետո ավելացնել բուսայուղ և աղ, մնացած ալյուրը և խմոր հունցել:
- Նորից ծածկել սրբիչով և թողնել տաք տեղում ևս 30 րոպե:
- Կաղապարը յուղապատել և լցնել խմորը:
- Թողնել ևս որոշ ժամանակ՝ խմորի վերջնական բարձրանալու համար:
- Թխել 35-40 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը