Alaska by Hans&Franz ռեստորանում հատուկ կազմված ճաշացանկով սեղան է՝ #գաՌուն, որտեղ գերակշռում է գառան միսը` համադրված բանջարեղենային աղցանների հետ։ Այս անգամ համտեսը նորաձևության ոլորտում հայտնի աղջիկների համար է` պետք է փորձեն, մեկնաբանեն ու, ինչու ոչ, լուսանկարեն։
Tert.am Life-ը գնացել է սոցցանցերում լայն տարածում գտած Food trend-ի հետքերով ու բացահայտել հետաքրքիր մանրամասներ՝ #գաՌուն հեշթեգի նախապատմության մասին։
MBG Hospitality-ն, որը կիրառության մեջ մտցրեց #գաՌուն-ը՝ հայաստանյան ռեստորանային շուկայում ունի յոթ ապրանքանիշ՝ եվրոպական խոհանոցով Louis Charden, Hans&Franz, Alaska by Hans&Franz և հայկական խոհանոց առաջարկող «Չինար», «Ծիրանի այգի», «Ծիրանի Տուն», «Ոստան» ռեստորանները։ Նշված ռեստորանների համար մշակվել է հատուկ ճաշացանկ, որտեղ գլխավոր բաղադրիչը գառան միսն է, հիմնական միտումը՝ այն մատուցել ժամանակակից լուծումներով և հնարավորինս շատ տարբերակներով։
Եթե մի սեղանի շուրջ նույն ոլորտի աղջիկներ են, քննարկումներն անխուսափելի են։ Մինչ տաք ուտեստի մատուցումը մտքերի փոխանակումն է՝ ոմանք երբեք չեն փորձել գառան միս, ոմանք փորձել են ու չեն հավանել, ոմանք էլ այն ասոցացնում են խաշլամայի ու քիմքին ոչ այնքան հաճելի հոտի հետ։ MBG Hospitality-ի PR մենեջեր Աննա Սալոմեն, սակայն, նկատեց, որ դա ընդամենը կարծրատիպ է, որը կոտրելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել ընկերությունը։
Ամբողջությամբ՝ life.tert.am