Դեռ վնասակար չի՞փս եք օգտագործում. պատրաստեք օգտակար, համեղ և խրթխրթան չիփսեր
Advertisement 1000 x 90

Դեռ վնասակար չի՞փս եք օգտագործում. պատրաստեք օգտակար, համեղ և խրթխրթան չիփսեր

Բաղադրիչներ

  1. Պինդ պանիր – 150 գ
  2. Ալյուր – 220 գ
  3. Կարագ – 120 գ
  4. Կաթ – 4 ճ/գ
  5. Աղ – 1/4 թ/գ

Պատրաստման եղանակը

  1. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան:
  2. Ալյուրը, աղը, կարագը, քերած պանիրը դարձնել փշուր: Ավելացնել 4 ճ/գ կաթ և հունցել:
  3. Խմորից գունդ ձևավորել: Մի փոքր վրայից պոկել, մնացածը տեղավորել սառնարանում:
  4. Շատ բարակ՝ մոտ 2 մմ հաստությամբ խմորը գրտնակել:
  5. Կաղապարով ֆիգուրներ ձևավորել կամ ուղղակի կտրատել քառակուսիների: Շարել ֆիգուրները տապակին և թխել մոտ 10 րոպե, 200 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը