
Բաղադրիչներ
- Ալյուր – 2.5 բաժակ
- Օղի – 25 մլ
- Ջուր – 1 բաժակ
- Աղ – 0.5 թ/գ
- Բուսական յուղ – 2-3 թ/գ
Պատրաստման եղանակը
- Խառնել բոլոր բաղադրիչները: Պետք է ստացվի ոչ շատ պինդ խմոր:
- Ստացված զանգվածը ծածկել թաց սրբիչով և թողնել 30 րոպե: Խմորը բաժանել 12 մասի: Յուրաքանչյուր կտորը բարակ շերտի գրտնակել:
- Շերտերը տապակել տաք տապակում շատ արագ, ընդամենը մի քանի րոպե:
- Ստացված լավաշները նորից թաց սրբիչով ծածկել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը