Անչափ համեղ խաչապուրու հազվագյուտ բաղադրատոմս
Advertisement 1000 x 90

Անչափ համեղ խաչապուրու հազվագյուտ բաղադրատոմս

Պատրաստեք, չեք փոշմանի

Բաղադրիչները.

1. Պինդ տեսակի պանիր – 400 գ
2. Ալյուր – 3 բաժակ
3. Կեֆիր (մածուն) – 1 բաժակ
4. Ձու – 2 հատ
5. Շաքարավազ – 1 թ/գ
6. Աղ – 1 թ/գ
7. Սոդա – 0.5 թ/գ
8. Բուսայուղ – 1 ճ/գ
9. Կարագ – 50 գ

Պատրաստման եղանակը.

1. Կեֆիրը խառնել 1 ձվի, շաքարավազի, աղի և բուսայուղի հետ:

2. Կեֆիրային զանգվածի մեջ ավելացնել 1 բաժակ ալյուր, սոդա: Ալյուրը ցանելով հունցել խմորը՝ մինչև ստացվի ձև պահող փափուկ խմոր: Թողնել խմորը, որ հանգստանա:

3. Պանիրը քերել խոշոր քերիչով, խառնել 1 ձվի հետ:

4. Խմորից երշիկ ձևավորել և բաժանել 9 մասերի:

5. Խմորի յուրաքանչյուր մասից բլիթ գրտնակել և վրան դնել պանրային միջուկը:

6. Բլիթի եզրերը հավաքել կենտրոնում: Գրտնակել մի փոքր, հետո շրջել և նորից թույլ գրտնակել:

7. Խփել խաչապուրիների՝ մինչև ոսկեգույն դառնալը տաք թավայի մեջ: Պատրաստի խաչապուրիների վրա բուսայուղ քսել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am