Սովորաբար կանայք նորաձևության կողքով անտարբեր անցնել չեն կարողանում՝ լինեն տնային տնեսուհինե՞ր, թե՞ բազմազբաղ գործարարներ։ «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիա»-ի ամենամյա համաժողովի շրջանակում Երևանի ժամանցի կենտրոններից մեկում կայացավ նորաձևության ցուցադրություն, որին ներկա էին գործարար կանայք աշխարհի տարբեր երկրներից։
Ցուցադրությանը ներկայացված էին Գայանե Մանուկյանի ու Գևորգ Շադոյանի հավաքածուները։ Դիզայներներն ընտրել են հագուստներ իրենց երեկոյան զգեստների հավաքածուներից։ Tert.am Life-ը ներկա է գտնվել միջոցառմանն ու առաձնացրել հետաքրքիր դրվագներն ինչպես պոդյումից, այնպես էլ հետնաբեմից։
Գոհար Հարությունյանի գլխավորությամբ հագուստները ցուցադրում են միջազգային տարբեր գեղեցկության մրցույթների ժամանակ Հայաստանը ներկայացրած մոդելները, այդ թվում` «Միսս Հայաստան 2017» Լիլի Սարգսյանն ու «Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը։
ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյանը կարևորեց նորաձևության ցուցադրությունների անցկացումն ու հայրենական արտադրության զգեստները միջազգային մակարդակով ցուցադրելու անհրաժեշտությունը, քանի որ ներկաների զգալի մասը գործարար կանայք են արտերկրից։
«Քանի որ մենք միտում ունեինք Հայաստանն իրենց ներկայացնելու հնարավորինս շատ տեսանկյուններից, չէինք կարող անտեսել նաև նորաձևությունը։ Որոշեցինք ընտրել դիզայներներին, փոքրիկ նյութերով պատմել նրանց մասին և կազմակերպել նորաձևության ցուցադրություն»,- ասաց Լիլիթ Ասատրյանը։
Ամբողջությամբ՝ life.tert.am