Թեթև յոգուրտային տորթ՝ գազարով և ծիրանաչրով
Advertisement 1000 x 90

Թեթև յոգուրտային տորթ՝ գազարով և ծիրանաչրով

Բաղադրիչներ

Բիսկվիթի համար

  1. Գազար – 360 գ
  2. Ծիրանաչիր – 50 գ
  3. Յոգուրտ – 3 ճ/գ
  4. Վարսակի ալյուր – 2 բաժակ
  5. Ձու – 3 հատ
  6. Աղ – 1 պտղունց
  7. Սոդա՝ հանգցրած կեֆիրով – 1 պտղունց

Միջուկի համար

  1. Բանան – 1 հատ
  2. Կաթնաշոռ – 200 գ
  3. Յոգուրտ – 0.5 բ
  4. Ժելատին – 1 թ/գ
  5. Վանիլին
  6. Շաքարավազ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Բլենդերի օգնությամբ մանրացնել զագարը և ծիրանաչիրը և շոգեխաշել տապակի մեջ:
  2. Խառնել ձվի դեղնուցները ալյուրի և յոգուրտի հետ, ավելացնել շոգեխաշած զանգվածը և աղով հարած սպիտակուցը:
  3. Խառնել ամբողջը և խմորը լցնել պերգամենտով պատված տապակի մեջ, թխել 25 րոպե:
  4. Միջուկի համար լուծել ժելատինը տաք ջրի մեջ, սառեցնել և ավելացնել յոգուրտին:
  5. Հետո ավելացնել կաթնաշոռը, բանանը և խառնել բլենդերի մեջ:
  6. Խմորը բաժանել 4 մասի և պատել միջուկով:
  7. Դնել սառնարանն ամբողջ գիշեր:
  8. Զարդարել դարչինով և կոկոսի քերուկով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը