Շանելի ոճը. նորաձև կերպարի ստեղծման կանոնները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շանելի ոճը. նորաձև կերպարի ստեղծման կանոնները

Կոկո Շանելը նորաձևության սիրահար կանանց նվիրեց մի ոճ, որը հաջողությամբ դիմագրավում է և ժամանակին, և նորաձևության աշխարհի շրջապտույտներին։

Շանելի ոճը շատ հարմար է 40-ն անց կանանց, քանի որ այդ ոճի կերպարները խիստ են, էլեգանտ ու կանացի։ Այդ պատճառով էլ այդ զգեստները կարելի է հագնել թե խնջույքների ժամանակ, թե առօրյայում։ Շանելի ոճի ֆրանսիական շքեղությունը ընդգծում է կնոջ անհատականությունը ու նրան ինքնավստահություն հաղորդում։

Շանելի ոճի կերպարները

Գույներն ու դաջվածքները…

Շանելի ոճի զգեստապահարանի անվիճելի առաջատարները սև ու սպիտակ գույներն են, ինչպես նաև՝ դրանց համադրությունը։ Այլ գույներից արդիական են սպեկտրալ կարմիրը, կապույտի բոլոր երանգները, մոխրագույնը և բեժ-շագանակագույն երանգները։ Դրանք օգտագործվում են բավականին չափավորված։ Բացի դրանից, Շանելը թույլ է տալիս նաև պաստելային գունապնակը՝ վարդագույնը, բաց կանաչը, խամրած կիտրոնագույնը։ Բայց այս բոլոր գույներն ավելի շուտ վերաբերում են հազվադեպ օգտագործվողների կատեգորիային։ Բազային զգեստապահարանն անփոփոխ կերպով սև գույնի է։

Ինչ վերաբերում է կտորի վրայի դաջվածքներին կամ, ինչպես ընդունված է ասել, պրինտներին, դրանք Շանելի ոճի պարագայում պարզ են, երկրաչափական, ու կերպարների համար հազվադեպ հյուրեր են։ Դա կարող է լինել շախմատային վանդակ, աչքի չընկնող ռոմբաձև զարդանախշ, հազիվ նկատելի գիծ կամ կոստյումի բրդե կտորի վրա առկա բնական նկար։ Այլ տարբերակներ բոլորովին ցանկալի չեն, քանի որ աններդաշնակություն են մտցնում կերպարի մեջ։

Շանելի ոճի զգեստապահարանի իրերի տեսքը…

Ինչո՞ւ է Շանելի ոճը կատարյալ 40-50 տարեկան կանանց համար, որովհետև իրերը, դրանց սիլուետներն ու ստացված կերպարներից ստացված տրամադրությունն ամբողջովին համապատասխանում են ներկայացվող տարիքային պահանջներին։

Այստեղ մեծ հաշվով ոչ մի ավելորդ բան չկա, բացառապես դասական հագուստ՝ շքեղության բնորոշ տարրով։ Իսկ անհրաժեշտ էֆեկտը ստացվում է համապատասխան, գոտկատեղից ներքև լայնացող կիսաշրջազգեստների ու մինչև ծունկը հասնող կամ ծնկից փոքր-ինչ ներքև իջնող զգեստների հաշվին։

Այսպիսի զգեստապահարանում առկա են նաև ուղիղ կամ ազդրից լայնացող, ընդգծված գծերով տաբատները։ Դե, բնականաբար, Շանելի կերպարը չէր ամբողջանա՝ առանց մատիտ-կիսաշրջազգեստով թվիդե կոստյումների ու ուղիղ սիլուետ ունեցող մոդելների։

Կոկոյի հայտնագործությունը՝ նմանատիպ գործվածքից ժակետը, դառնում է դասականի վրա հիմնված բոլոր ոճերի՝ էլեգանտի, քաղաքայինի, գործնականի ու, իհարկե, անմիջականորեն Շանելի ոճի անբաժանելի ատրիբուտը։

Վերնազգեստներից ակտուալ են դեկորից զերծ և բնորոշ գունային գամմա ունեցող վերնաշապիկները, բլուզներն ու տոպերը։

Իր՝ մեծ ոճաբանի ամենասիրելի թեմաներից էր ծովային թեմատիկան։ Այնպես որ, եթե ձեր զգեստապահարանում հայտնվի նավաստու վերնազգեստ, դա կլինի լրիվ Շանելի ոճի տրամաբանության մեջ։ Այն պետք է կրել խիստ դասական տաբատի հետ՝ որպես տարբերակ՝ լրացնելով 1-2 սպիտակ ուլունքաշարով։

Հենց ծովային թեմայի նկատմամբ ունեցած սիրով է պայմանավորված Շանելի ժակետների ավանդական ձևավորումը խոշոր ոսկեգույն կոճակներով։

Ոճաբանության կանոններից աննշան շեղումներ հնարավոր են ոչ պաշտոնական ու երեկոյան լուքերի մեջ։ Այսպես, պատրաստվելով երեկոյան ընթրիքի՝ կարելի է հագնել տոպ կամ ավանդական մատիտ-կիսաշրջազգեստի հետ՝ բլուզ։ Այս որոշումը հատկապես շահեկան կլինի «ուղղանկյուն» և արտահայտված ազդրեր ունեցող՝ «խնձոր» կազմվածք ունեցող կանանց համար։

Այսպես կոչված՝ «տանձ» տիպի կանայք կերպարը կարող են լրացնել ծավալում, բայց ոչ շատ փարթամ սև կամ մուգ կապույտ գույնի կիսաշրջազգեստով կամ վզին կապած մեծ շարֆով։

Երեկոյան կարելի է ընտրել դասական շանելյան բրենդի խորհրդանիշ սև փոքրիկ զգեստը՝ կերպարը լրացնելով թանկարժեք զարդերով կամ բիսերով, ուլունքներով կամ ապակյա քարերով կարված կոկիկ օձիքով։ Բայց պակաս գեղեցիկ ու էլեգանտ չեն դիտվում մինչև հատակն իջնող երկար զգեստները։

Այն պետք է պարտադիր սև գույնի լինի, սպիտակ երանգներով կամ բեժ։ Պրինտներն ու դեկորի մեջ աչքի ընկնող որևէ այլ տարրեր խիստ արգելված են։ Այս կերպարը կլրացնեն սպիտակ կամ դեղին ոսկուց համեստ զարդերը, ադամանդները և փոքրիկ կլաչը։

Շանելի ոճի կերպարների համար աքսեսուարները…

Ըստ էության Շանելի ոճի աքսեսուարային խումբն առանձնապես հարուստ և տարատեսակ չէ։ Նրա մեջ մտնում են՝

  1. Նավակ-կոշիկները, ու ամենօրյա օքսֆորդներն ու լոֆերները, առանց դեկորի բալետկաները։
  2. Շղթայով պայուսակ, ինչպես նաև երկրաչափական ձևերի պայուսակների խիստ մոդելներ և ոչ մեծ չափերի սակվոյաժների ժամանակակից տարբերակները։
  3. Զարդերից թույլատրելի է հենց Շանելի կողմից նորաձևության աշխարհ ներմուծած բիժուտերիան, սակայն երեկոյան հագուստների հետ ավելի լավ է կրել թանկարժեք մետաղներ ու քարեր։
  4. Թաշկինակներ, շարֆեր, պալանտիններ՝ մետաքսից ու փոքր չափերից սկսած՝ մինչև ծավալուններն ու խոշորները։ Դրանք պետք է նույն գույնն ունենան, ինչ Շանելի ոճի հագուստը։ Պրինտներ կարող են լինել, բայց ոչ աչքի ընկնող։

Աքսեսուարները գրեթե երբեք չեն ծառայում՝ որպես արտաքին տեսքի վառ ակցենտ, ավելի շուտ՝ ֆունկցիոնալ տարր են, որոնք կարող են լինել և չեզոք գամմայի մեջ, և անգամ հիմնական իրերի երանգների մեջ։ Սա կարելի է ևս մեկ բնութագրիչ առանձնահատկություն համարել։

Շանելի ոճի կերպարները պարզ են ու էլեգանտ, սակայն անփոփոխ կերպով պահպանում են իրենց շքեղությունն ու կանացիությունը։ Այս ոճն ընտրող կինը բավականաչափ ինքնավստահ է՝ ճչացող համադրություններով ուշադրություն չգրավելու ու, միևնույն ժամանակ, գեղեցիկ տեսք ունենալու համար։

Շանելի ոճն ասես սահմանում է չգրված տարիքային ցենզ, քանի որ միայն 40-ն անց կինը կարող է օժտված լինել անհրաժեշտ կեցվածքով ու հմայքով, որպեսզի հագնվի այնպես, ինչպես հանրահայտ մոդելավորող Կոկո Շանելը։

Այնպես որ, եթե դուք գերադասում եք հագուստի մեջ լակոնիկ որոշումները, գեղեցիկ քայլվածք ու կեցվածք ունեք ու ավելորդ դետալների կարիք չունեք ինքնավստահ լինելու ու ուշադրություն գրավելու համար, ուրեմն Շանելի ոճն իսկը ձեր ընտրությունն է։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը