Ներկայումս առավելագույն ջերմաստիճանների տատանման ուսումնասիրությամբ զբաղվում են NASA-ի միանգամից 2 արբանյակներ: Այս տարի նրանք ներկայացրել են այն թոփ վայրերը, որոնցից յուրաքանչյուրը կարելի է համարել Երկրի վրա դժոխքի իսկական մասնաճյուղ, ներկայացնում է Zefirka.net-ը:
1. Դալոլ, Եթովպիա
Հրաբխային ակտիվությունը այս վայրը վերածել է իսկական դժոխքի: Այստեղ տարեկան միջին ջերմաստիճանը հասնում է 35 աստիճանի:
2. Կուբեր-Փեդի, Ավստրալիա
Այստեղ այնքան շոգ է, որ տեղի բնակիչները գերադասել են տեղափոխվել գետնի տակ: 37 աստիճան է նույնիսկ ստվերում: Իսկ սեզոնային փոշու փոթորիկներից հնարավոր չէ փրկվել նույնիսկ ստորգետնյա ապաստարանում:
3. Էլ Ազիզիա, Լիբիա
Վերջին մի քանի տարում հայտնի պատճառներով մասնագետներին չի հաջողվում ճշգրիտ չափել Էլ Ազիզիայի միջին ջերմաստիճանը: Այնուամենայնիվ, անցյալում ջերմաստիճանը տատանվում էր 48 աստիճանի սահմաններում:
4. Վադի Հալֆա, Սուդան
Գտնվելով Եգիպտոսի սահմանում՝ այս սուդանյան քաղաքի ջերմաստիճանը հասել է նույնիսկ 49 աստիճան Ցելսիուսի: Դրան ավելանում են ավազե փոթորիկները:
5. Տիրատ Ցվի, Իսրայել
Գտնվելով ծովի մակարդակից 400 մ ցածր՝ այն հայտնի է իր շոգերով: 1942 թվականին այստեղ գրանցվել է 53 աստիճան Ցելսիուս:
6. Տիմբուկտու, Մալի
Սահարա անապատում գտնվող այս քաղաքում անցյալ տարի գրանցվել է 54 աստիճան:
7. Գադամես, Լիբիա
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Գադամեսը անապատի կենտրոնում գտնվող օազիս-քաղաք է: Այստեղ օդի ջերմասըիճանը հասնում է մինչև 55 աստիճանի:
8. Քեբիլի, Թունիս
Վաղ ժամանակներում քարավանները Քեբիլի են ժամանել հանգստանալու և սառը ջուր խմելու համար, իսկ ներկայումս այստեղ ջերմաստիճանը անցնում է մինչև 56 աստիճանից:
9. Ֆլեմին Մաունտին, Չինաստան
Կարմիր ավազից փառահեղ այս սարը Չինաստանի ամենատաք վայրն է: Այնտեղ գրանցվել է ռեկորդային՝ 66 աստիճան:
10. Տափաստան, Ավստրալիա
Այս նոսր բնակեցված շրջանը հայտնի է իր շոգ եղանակով՝ հատկապես երաշտի ընթացքում: Ռեկորդը գրանցվել է անցյալ տարի, երբ NASA-ի արբանյակը գրանցել է 70 աստիճան: