
Բաղադրիչներ
- Կոկոսի քերուկ – 200 գ
- Խտացրած կաթ – 100 մլ
- Կակաո
- Պնդուկ
Պատրաստման եղանակը
- Ջեռոցում բովել պնդուկը:
- Խտացրած կաթն աստիճանաբար լցնել կոկոսի քերուկի վրա, խառնել:
- Ձևավորել կոնֆետներ կաղապարների օգնությամբ կամ ձեռքով, մեջը պնդուկ դնել:
- Սառեցնել սառնարանում:
- Կոնֆետները թավալել կոկոսի քերուկի կամ կակաոյի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը