Ամենահամեղ և ամենապարզ թխվածքներից մեկը. mirkrasoty.life-ը ներկայացրել է «Նապոլեոնի» ամենահին բաղադրատոմսը։
Խմորը պատրաստելու համար հարկավոր է
- 200 գրամ կարագ
- 2 ձու
- 200 գրամ թթվասեր
- 1 պտղունց աղ
- կես թեյի գդալ սոդա, քացախ
- 4 բաժակ ալյուր։
Կրեմը պատրաստելու համար հարկավոր է
- 2-3 ճաշի գդալ ալյուր
- 5 բաժակ շաքար
- 5 լիտր կաթ
- 250 գրամ յուղ։
Ինչպես պատրաստել
- Սենյակային ջերմաստիճանի յուղին ավելացրեք ալյուրը, թթվասերը, ձուն, սոդան և աղը։
- Խմորը բաժանեք 10-12 մասի։ 1 ժամ թողեք սառնարանում։
- Բացեք խմորը, յուրաքանչյուր մասը թխեք գազօջախում։ Այն թխվում է մոտավորապես 8-10 րոպե։
- Պատրաստեք կրեմը։ Խառնեք ալյուրն ու շաքարը, ավելացրեք եռացրած կաթը։ Լավ խառնեք, դրեք կրակին։ Երբ այն սառչի, ավելացրեք յուղը և խառնեք։
- Ստացված կրեմը քսում ենք թխված շերտերին։
- Թխվածքը մոտ 10 ժամ պետք է մնա սառնարանում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը