Ավիատոմսերի ամրագրման Biletix առցանց ծառայությունը վերլուծել է Ռուսաստանից ամռան ամիսներին ավիաչվերթների արժեքը և կազմել ամենաէժան ուղղությունների վարկանիշը, որտեղ առաջին տեղում է Երևանը։ Այս մասին նշված է lenta.ru-ի ստացած մամուլի հաղորդագրությունում;
Վարկանիշը կազմելու նպատակով մասնագետներն ուսումնասիրել են այն ավիատոմսերի գները, որոնք զբոսաշրջիկներն ամռան համար գնել են հունվար-ապրիլին։ Այդպիսով պարզվել է, որ ռուսաստանցիների համար ամենաշահավետ արտերկրի ուղղությունը Հայաստանի մայրաքաղաք Երևանն է։ Ամենաէժան՝ Դոնի Ռոստով-Երևան չվերթի տոմսը նրանց համար արժեցել է 6331 ռուբլի, Կրասնոդարից Երևան՝ 7131 ռուբլի, իսկ Մոսկվայից Երևան ավիատոմսը՝ 10 735 ռուբլի։
Բացի այդ, մասնագետներն առանձնացրել են Մոսկվա-Մինսկ և Դոնի Ռոստով-Բիշքեկ ուղղությունները, ավիատոմսերի, համապատասխանաբար, 9117 և 10 340 ռուբլի գներով։