Պանիրը համարվում է յուղոտ և կալորիական մթերք, սակայն դրա կանոնավոր օգտագործումը, ինչպես պարզել են Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնականները, ոչ միայն չի վնասում կազմվածքին, այլև հակառակը՝ օգնում է նիհարել:
Նոր հետազոտությունում գիտնականները կենտրոնացել են սպիտակուցային մթերքների ուսումնասիրման վրա, մասնավորապես պանրի: Պանիրներն, ինչպես պարզվել է, բավականին մեծ օգուտ են տալիս, քան նախկինում համարվում էր:
1500 կամավորներով փորձում գիտնականները կարողացել են ապացուցել, որ այդ մթերքը միշտ չէ, որ բարձրացնում է խոլեստերինի մակարդակը: Ավելին՝ կանոնավոր և հաճախակի պանիր օգտագործող մարդիկ ազատվել են ավելորդ քաշից: Հավանաբար, ըստ մասնագետների, պանրում պարունակվող սննդարար նյութերը օգնում են փոխհատուցել հագեցած ճարպերի օգտագործումը:
Սննդակարգում պանիրը հանգեցրել է հետազոտությանը մասնակցող մարդկանց իրանի ծավալի փոքրացմանը, ինչպես նաև համահարաբերակցություն է նկատվել պանրի օգտագործման և ցածր զարկերարակային ճնշման միջև:
Հետագա ուսումնասիրություններն ավելի ճշգրիտ արդյունքներ և ավելի հստակ տվյալներ կտան փորձերին մասնակցող կամավորների դիետաների վերաբերյալ: