
Դերասան Սոս Ջանիբեկյանի կինը՝ ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը, ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է դստեր՝ փոքրիկ Անաիսի լուսանկարներով։
Ավելի վաղ Tert.am Life-ի հետ խոսելով դստեր համար ընտրվող հագուստների մասին` Մադոննան ասել էր. «Շատ գեղեցիկ շորիկներ ունի, սակայն իր դուրն այդքան էլ չեն գալիս։ Իրականում այդ փոքրիկ գեղեցիկ շորիկները երեխաներին հարմար չեն, սկսում է գոռալ, բողոքել։ Ամենահարմարը փափուկ, սպորտային տեսքով տաբատները, բլուզներն ու կոմբինեզոններն են…»։