Ինչո՞ւմ են թաքնված դժբախտ ամուսնությունների պատճառները: Առաջին հերթին՝ որ մարդիկ աչքի առջև նորմալ օրինակներ չունեն:
Ի տարբերություն նախորդ սերնդի, որոնք դաստիարակվել են լիարժեք ընտանիքներում, ներկա երիտասարդությունը հաճախ մեծանում է միայն ծնողներից մեկի հետ:
Երկրորդ պատճառը հանդիսանում է զանգվածային տեղեկատվության միջոցներով հարաբերությունների պարտադրվող ոչ այնքան ճիշտ մոդելը: Պարզելով, թե ինչում է թաքնված ամուր հարաբերությունների գաղտնիքը, ELLE-ն որոշել է դիմել կատարյալ զույգերի փորձին և կազմել է 6 բաների ցուցակ, որոնք նրանք անում են ոչ այնպես, ինչպես մյուսները:
1. Չվիճել մանրուքների համար
Կատարյալ հարաբերություններում գտնվող մարդիկ չեն վիճում մանրուքների համար: Կարևորը՝ երբեք չպետք է անցնել անձնականին և չասել վատ խոսքեր, քանի որ որոշ ժամանակ անց ամոթ կլինի հիշել դրանք:
2. Չբաժանվել շաբաթական մի քանի անգամ
Չպետք է ամեն առիթով հավաքել ճամպրուկը և ասել, որ նրանից հեռանում եք ընդմիշտ: Դա կարող է հարաբերությունները փոխել դեպի վատը:
3. Գիտեն, որ սերը դեռ ամեն ինչ չէ
«Ես քեզ սիրում եմ» խոսքը դեռ ամեն ինչ չէ: Կատարյալ հարաբերություններում գտնվող մարդիկ գիտեն, որ սերը դա միայն փոքր մասն է այն բանի, ինչը պատրաստ են տալու զուգընկերոջը: Կան կարևոր բաներ, ինչպես քնքշությունը, հոգատարությունը, պատասխանատվություն ստանձնելը և այլն:
4. Չեն փորձում միմյանց փոխել
Ո՞ւմ է դուր գալիս այն մարդը, որը դիմացինի մեջ տեսնում է միայն թերություններ: Կատարյալ զույգերի փորձը ցույց է տալիս, որ ներդաշնակության մեջ ապրելու համար անհրաժեշտ է միմյանց ընդունել այնպես, ինչպես կան:
5. Հարգում են իրենց երկրորդ կեսին
Նույնիսկ վեճերի ժամանակ չպետք է չափն անցնել: Հանգիստ երկխոսությունը և փոխզիջումները ամուր երջանիկ հարաբերությունների գրավական են:
6. Մեծանում են միասին
Կարևոր է միշտ աջակցություն զգալ զուգընկերոջ կողմից: Մի մոռացեք քաջալերել ձեր երկրորդ կեսին, եթե նույնիսկ լիովին չեք հասկանում նրա միջոցառման վերջնական նպատակը: