Կանադայի աճուրդում գնորդ չի գտնվել Մատիսի «Կինը նստած Է պատշգամբում» նկարի համար
Advertisement 1000 x 90

Կանադայի աճուրդում գնորդ չի գտնվել Մատիսի «Կինը նստած Է պատշգամբում» նկարի համար

Ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսի (1869 – 1954) «Կինը նստած Է պատշգամբում»(Femme assise sur un balcon) նկարն այդպես Էլ չի վաճառվել Heffel Fine Art Auction House աճուրդում, որը մայիսի 29-ին ավարտվել Է Տորոնտոյում: Այդ մասին հայտնել Է CBC հեռուստաալիքը:

Կազմակերպիչները պլանավորել Էին նկարը վաճառել 3,8 – 5,8 միլիոն կանադական դոլարով (2,8 – 4,3 միլիոն դոլարով), բայց առավելագույն գինը, որն առաջարկել են աճուրդի մասնակիցները, կազմել Է ընդամենը 3 միլիոն կանադական դոլար (2,2 միլիոն դոլար):

Ինչպես ավելի վաղ հայտնել են աճուրդի կազմակերպիչները, Մատիսը կտավն ստեղծել Է 1919 թվականին Նիսում, եւ այն երկար ժամանակ պահվել Է նկարչի ընտանիքում: «Կինը նստած Է պատշգամբում» գործը նկարչի առաջին մեծ նկարներից Է՝ նկարված յուղաներկով կտավի վրա, որն աճուրդի Է դրվել Կանադայում: Դա նշանակալից իրադարձություն Է Կանադայի շուկայի համար»,- նշել են Heffel Fine Art Auction House աճուրդային տանը:

Մատիսի գործերը՝ Վան Գոգի եւ Պիկասոյի ստեղծագործությունների հետ մեկտեղ ամենաթանկն են համարվում աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: