Մայիսի 27-ին Թումանյանի թանգարանը վերածվել էր 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկիզբի Թիֆլիսյան նորաձևության կենտրոնի:
«Ճաշակը կյանքի բույրն է …» խորագրով նորաձևության ցուցադրությունը նվիրված էր Հովհ. Թումանյանի 150-ամյակին:
Թումանյանն ինքը ժամանակի նորաձև հագուստ կրողներից մեկն էր՝ դասական ձևերի ու գույների համադրությամբ: Ինչպես արվեստում, այնպես էլ կյանքում նա մեծ տեղ է տվել ճաշակին: Հաճախ էր կրկնում. «Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում : Ամենագլխավորը կյանքում՝ ճաշակն է» : Գրական հավաքույթներին ու հանդեսներին հագնում էր սև կոստյում, սպիտակ օձիքով: Սևը սպիտակով՝ այդ էր ճաշակը : Սիրում էր պարզը և ընտիրը :
Դիզայներները վերականգնել էին Թումանյանի և նրա հարազատների՝ կնոջ, դուստրերի , որդիների կերպարները : Ստեղծված հավաքածուն պահպանվելու է Հովհ. Թումանյանի թանգարանում: Նախագիծն իրականացրել է Նաիրա Նիազյանը:
Ավելի մանրամասն՝ wnews.am