Բաղադրիչներ
- Ձիթայուղ – 1.5 թ/գ
- Խմոր (պիցցայի) – 250 գ
- Թթվասեր – 1/4 բաժակ
- Մանր կտրատված բեկոն – 1 կտոր
- Ուրց (թարմ) – 1 թ/գ
- Բարակ շերտատված խնձոր – 1 հատ
- Պանիր – 1/4 բաժակ
- Շաքարավազ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել մինչև 280 աստիճան:
- Տապակը յուղապատել, դնել այնտեղ խմորը և թողնել 20 րոպե:
- Յուղապատել ձեռքերը և ձգել խմորն ամբողջ տապակով:
- Խմորի վրա թթվասեր տարածել և շարել բաղադրիչները թթվասերի վրա, այնպես, որպեսզի խնձորը լինի վերջին շերտը: Վրան շաքարավազ շաղ տալ:
- Թխել տաք ջեռոցում մոտ 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը