Steptohealth.ru կայքը գրում է, որ որովայնը գրեթե բոլոր կանանց՝ հաճախ հանդիպող խնդիրներից մեկն է: Դրանից ազատվելն այնքան էլ հեշտ չէ: Սակայն նշված խորհուրդներին հետևելը կարող է օգնել ազատվել որովայնից:
Որովայնի հատվածում ճարպերից ազատվելու համար նախևառաջ անհրաժեշտ է ճիշտ սնվել, ինչպես նաև չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին: Նիհարելու համար նախևառաջ անհրաժեշտ է սննդակարգ մտցնել բնական մթերքներ՝ միրգ, բանջարեղեն, ձիթապտղի յուղ: Հավի, ձկանը միսը ևս կարող են օգտակար լինել: Եթե ցանկանում եք նիհարել, խուսափեք պարզ ածխաջրերի օգտագործումից, ինչպես նաև գազավորված ըմպելիքներից, կիսաֆաբրիկատներից, քաղցրեղենից, ճարպերով հարուստ մթերքներից: Ձեր սննդակարգ կարող եք ներառել նաև վարունգ, ծաղկակաղամբ: Սննդակարգից պետք է հանել նաև տապակած մթերքները, ինչպես նաև աղը: Օրվա ընթացքում նվազագույնը 2 լիտր ջուր խմեք:
Ֆիզիկական վարժություններն էլ կօգնեն օրգանիզմը տոնուսի մեջ պահել, դրական ազդեցություն կունենան նյութափոխանակության վրա, ինչպես նաև օրգանների աշխատանքի վրա: Աշխատեք օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե նվիրել ֆիզիկական վարժություններին: Մի մոռացեք որովայնի մկանները ձգելու մասին:
Թարգմանությունը 168.am-ի