Եթե մինչ այս պահը դուք հազվադեպ եք կակաո խմել, ապա դա մեծ բացթողում է։ Այդպիսի օգտակար ու քաղցր ըմպելիք դեռ փնտրել ու գտնել է պետք։
Իր հատկությունների շնորհիվ այն ոչ միայն պաշտպանում է վիրուսներից ու վարակներից, այլև էներգիայով է լցնում։
Եթե դուք հոգնել եք ու ամենաբարձր տրամադրության մեջ չեք գտնվում, ուրեմն կակաոն հենց այն է, ինչ ձեզ պետք է։
Այս ըմպելիքը պարունակում է նյութեր, որոնք խթանում են ուղեղի ճիշտ աշխատանքը ու բարելավում հիշողությունը, ինչպես նաև կարգավորում են խոլեստերինի մակարդակը։
Կակաոյի մեջ դուք կգտնեք ածխաջրեր (6-10%), սպիտակուցներ (12-15%), ճարպեր, В խմբի վիտամիններ, բջջանյութ և հակաօքսիդանտներ։
Կոկոհիլ միացությունը, որը պարունակվում է նաև կակաոյի հատիկների մեջ, նպաստում է մաշկի բջիջների ակտիվ աճին, լավացնում է վերքերը և կանխում ավելի վաղ առաջացած կնճիռները։
Եվս մեկ նյութ՝ էկպիկատեխինը, ունակ է ձեր օրգանիզմը պաշտպանել բազմաթիվ տհաճ ու կյանքի համար վտանգավոր հիվանդություններից, ինչպիսիք են ինֆարկտն ու ինսուլտը, քաղցկեղն ու շաքարախտը։
Ի դեպ, մի վախեցեք ավելորդ կալորիաներից: Թեպետ դրանք կակաոյի մեջ ավելի շատ են, քան թեյի կամ սուրճի, կակաոն ավելորդ սանտիմետրեր ու կիլոգրամներ ձեզ չի նվիրի։ Կակաոյի ոչ մեծ չափաբաժինն արագ հագեցնում է օրգանիզմը, և արդյունքում՝ դուք շատ չեք ուտում։
Սակայան, այնուամենայնիվ, ճիշտ է կակաո խմել օրվա առաջին կեսին։ Եվ դա ևս մեկ հետաքրքիր պատճառ ունի։ Կակաոյի մեջ մելանին կա, որը կլանում է արևային ճառագայթները ու օգնում ձեր մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից ու արևային այրվածքներից։
Ստորև ներկայացնում ենք դարչինով ու մեխակով կակաոյի շատ համեղ բաղադրատոմս։
Դարչինը նույնպես շատ օգտակար է։ Այն նպաստում է արյան շրջանառության բարելավմանն ու քչացնում բորբոքումներն օրգանիզմում, իսկ մեխակը բնական հակասեպտիկ է ու ցավազրկող միջոց։
Բաղադրիչները՝
. 1/2 ճաշի գդալ կակաոյի փոշի կամ բնական շոկոլադ
. 2 բաժակ կաթ
. 1 թեյի գդալ դարչին
. 1/2 թեյի գդալ աղացած մեխակ
. մի պտղունց աղ
Պատրաստման եղանակը՝
Կակաոն կամ շոկոլադը լցնել ոչ մեծ կաթսայի մեջ, ավելացնել համեմունքներն ու աղը։ Ապա ավելացնել կաթը ու տաքացնել միջին կրակի վրա, մինչև ըմպելիքը բոլորովին միատարր դառնա։
Ցանկալի է անընդհատ խառնել այս խառնուրդը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը