Naturalhealthcareforyou.com կայքը ներկայացրել է մի բաղադրատոմս, որի բաղադրության մեջ ներառված են վիտամիններով հարուստ այնպիսի բանջարեղեններ, ինչպիսիք են՝ սխտորը, կոճապղպեղը, սև պղպեղը և սոխը: Այս ապուրը կօգնի պայքարել մրսածության և գրիպի դեմ:
Բաղադրություն
- 3լ ջուր
- 1-2ճ/գ թարմ աղացած կոճապղպեղ (имбирь)
- Սխտորի 2-3 ատամիկ
- ¼ սոխ
- 1ճ/գ եղեսպակ (шалфей)
- 1ճ/գ ուրց
- 1 փունջ խնկունի (розмарин)
- 1 բաժակ կտրատած նեխուրի տերևներ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցրեք մեծ տարայի մեջ և դրեք կրակին: Երբ սկսի եռալ՝ ցածրացրեք կրակը և թողեք ևս մեկ ժամ եփվի: Ստացված խառնուրդը քամեք և տրորեք բանջարեղենը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը