Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիան անցնում է դատական բարեփոխումների գործընթացին: Մոտ ութ ամիս տևած դատական բարեփոխումների փաթեթը պատրաստ է և այն ներկայացվում է հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին: Այս բարեփոխումները նպատակաուղղված են լուծել երեք հիմնական խնդիր:
Առաջին հերթին փորձ է արվում Թուրքիայի հասարակության մոտ արդարդատության նկատմամբ վստահություն հաստատել, որը կարծես թե համարվում է այս փոփոխության հիմնական նպատակը, երկրորդ` նպատակ ունի օտարերկրյա ներդրումների պայմանները բարելավելու համար խթան հանդիսանալ, որի կարիքն այսօր Թուրքիան շատ ունի:
Երրորդ` այս բարեփոխումների ռազմավարությունը նոր պարտավորություն է Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտմանը, չնայած` Անկարայի և Բրյուսելի միջև առկա խորքային հիմնախնդիրներին: Բարեփոխումների ռազմավարության փաստաթուղթը 9 հիմնական իրավունքի, 63 նշանակային կետի և 256 ենթակետի փոփոխություն է ենթադրում: Բացի վերը թվարկվածից հիմնովին փոփոխության է ենթրակվում դատական համակարգի անկախության, անաչառության և թափանցիկության մասին օրենքները և օրենսդրական ակտերը, որոնք համապատասխանեցվում են փոփոխման ենթարկվող քրեական օրենսգրքին:
Թուրքիան այս բարեփոխումներով փորձ է անում լուծել խոսքի ազատության և այլ ազատություններին վերաբրեվող առկա խնդիրները:
Չծանրաբեռնեմ ընթերցողին մանրամասներով, միայն ասեմ, որ այս բարեփոխումներով Թուրքիան լուծում է որոշակի խնդրահարույց հարցեր, որոնք կան Եվրոպայի հետ, միևնույն ժամանակ լուծում է մարդուն կալանքի տակ պահելու իրեն հարմար տարբերակի հարցը, որը շատ է կարևորում Թուրքիան ահաբեկաչական կառույցների դեմ պայքարում: Իսկ այդ պայքարի անվան տակ կալանավորվում են նույնիսկ ոչ ցանկալի քաղաքական գործիչները»: