olkswagen AG (VW) գերմանական ավտոարտադրողը մտադիր Է մինչեւ 2023 թվականը մինչեւ 4 մլրդ եվրո ներդնել բիզնեսի թվայնացման գործում, բայց նաեւ կարող Է կրճատել ոչ արտադրական ոլորտի մոտավորապես 4 հազար աշխատակիցների:
Ինչպես հաղորդվում Է Volkswagen-ի մամուլի տեղեկագրում, այդ ներդրումները գլխավորապես կկենտրոնացվեն վարչական ոլորտում, բայց նաեւ կվերաբերեն արտադրությանը: Ընկերությունը պլանավորում Է ստեղծել առնվազն 2 հազար աշխատատեղ՝ կապված թվային արտադրանքի թողարկման հետ: IT-համակարգերի կատարելագործումը թույլ կտա դյուրացնել այն առաջադրանքները, որոնք ավելի վաղ կատարվում Էին ձեռքով, ասված Է հաղորդագրության մեջ: Դրա արդյունքում Volkswagen AG Passenger Cars, Volkswagen Group Components եւ Volkswagen Sachsen GmbH ոչ արտադրական բաժինների մոտավորապես 4 հազար աշխատակիցների չի պլանավորվում փոխարինել առաջիկա չորս տարիներին: Անհրաժեշտ պայմանն այն Է, որ դրանց գործառույթները կվերացվեն թվայնացման, գործընթացների օպտիմալացման եւ կազմակերպական կառույցի կարգավորման արդյունքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: