«Այստեղ առնվազն 5-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ եղել է հայկական գերեզմանատուն, ինչը ապացուցում է տեղանքում հայերի անընդմեջ բնակության ապացույց ու ադրբեջանական քարոզչության ամենամեծ հերքող փաստարկներից մեկը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այստեղ առնվազն 5-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ եղել է հայկական գերեզմանատուն, ինչը ապացուցում է տեղանքում հայերի անընդմեջ բնակության ապացույց ու ադրբեջանական քարոզչության ամենամեծ հերքող փաստարկներից մեկը»

Լուսանկարիչ Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կոնդի հյուսիսային մասի կերպարանափոխությունը։

* Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, ենթադրաբար կառուցված 5-րդ դարում, ավիրվել է 1679-ի երկրաշարժին։ Նորից վերակառուցվել է 1691-ին կամ ըստ Շահխաթունյանցի 1708-ին։ 1983-ին այն ֆունդամենտալ վերակառուցվել է, իսկ 2000-ին կառուցվել է զանգակատունը։

* Հետևում մուգ կետերը իմ տեսած միակ նկարն է, որտեղ երևում է Կոզեռնի գերեզմանատունը այսպիսի ծավալով։ 11-րդ դարում այստեղ է թաղվել մեծանուն հոգևորական ու պայծառատես Հովհաննես Կոզեռնը, ում դամբարան-մատուռը նկարի վրա մեծ սև կետն է։ Բլուրը ընկած է Պռոշյան ու Դեմիրճյան փողոցների արանքում։ Բլուրի հետևի կողմով անցնում է ներկայիս Բաղրամյանի պողոտան, իսկ աջ մասում Սիրահարների այգին է ու Ազգային Ժողովը։ Գերեզմանը քանդվել է Թամանյանի նախագծի իրականացման ընթացքում՝ նոր պողոտայի, որը Կենտրոնական մասը պետք է միացներ Նոր Արաբկիր թաղամասին։ Ողջ ժառանգությունը ավիրվել է, մինչդեռ հնարավոր կլիներ շատ ու շատ պատմության մութ էջեր լուսաբանել, եթե գոնե մանրամասն ուսումնասիրվեր մինչև քանդվելը։ Ըստ Աշխարհաբեկ Քալանթարի՝ քանդման ընթացքում գերեզամենների տակին երևում էին ավելի վաղ՝ առնվազն 5-րդ դարի աղյուսապատ գերեզմաններ։

* Փաստորեն այստեղ առնվազն 5-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ եղել է հայկական գերեզմանատուն, ինչը ապացուցում է տեղանքում հայերի անընդմեջ բնակության ապացույց ու ադրբեջանական քարոզչության ամենամեծ հերքող փաստարկներից մեկը»։



Նման նյութեր