«Մարգո Ռոբին միշտ մտածել է, որ հենց լավ դերասանուհի դառնա, պետք է նամակ գրի Քվենտին Տարանտինոյին: Ուղղակի, որ իմաց տա ռեժիսորին իր գոյության մասին, կամ գոնե ասի, թե ինչ մեծ նշանակություն ունեն նրա ֆիլմերն իր համար». այսպես է Vogue-ը սկսել իր հարցազրույց-ֆոտոշարքը դերասանուհի Մարգո Ռոբիի հետ:
Երբ Ռոբին դիտել է իր մասնակցությամբ նկարահանված «I, Tonya»/ «Տոնյան ընդդեմ բոլորի» ֆիլմի սկզբնական տարբերակը, որոշել է այդպես էլ անել՝ նամակ է գրել Տարանտինոյին՝ ասելով. «Ուղղակի պաշտում եմ Ձեր ֆիլմերը և իրոք մեծ սիրով Ձեզ հետ կաշխատեմ թեկուզ փոքր պրոեկտի շրջանակներում»:
Երբ Տարանտին ստացել է նրա նամակը, «Once Upon a Time in Hollywood»/«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի սցենարն արդեն ավարտված էր և ժամանակն այնքան համապատասխան է եղել, որ հուլիսին թողարկվող այս ֆիլմի սցենարի հեղինակը միանգամից մտածել է՝ պետք է հանդիպի Մարգո Ռոբիի հետ:
Որոշ ժամանակ անց արդեն դերասանուհին Տարանտինոյի խոհանոցում 4 ժամ շարունակ ֆիլմի սցենարն էր կարդում, իսկ ռեժիսոր/սցենարիստը պարբերաբար մտնում էր խոհանոց՝ առաջարկելով ավստրալական գարեջուր կամ ուտելիք:
Ամբողջությամբ՝ vnews.am