Արսեն Թորոսյան. Կոչ եմ անում մեր հայրենակիցներին զերծ մնալ արագ պատրաստվող սնունդ ընդունելուց
Advertisement 1000 x 90

Արսեն Թորոսյան. Կոչ եմ անում մեր հայրենակիցներին զերծ մնալ արագ պատրաստվող սնունդ ընդունելուց

Հունիսի 7-ը այսուհետ նշվելու է, որպես սննդամթերքի անվտանգության միջազգային օր: Միանալով գաղափարին` նաև կարևորելով առողջ սննդակարգն ու սնունդը, կոչ եմ անում մեր հայրենակիցներին զերծ մնալ արագ պատրաստվող սնունդ ընդունելուց, ինչպես նաև նվազեցնել շաքարի և աղի օգտագործումը: Այդ մասին գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Համաձայն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2018 թ. բանաձևի (A/RES/73/250) հունիսի 7-ը հռչակել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր, որի նպատակն է սննդամթերքի անվտանգության երաշխավորման գործընթացում ուժեղացնել բոլոր ջանքերը։

2019 թ. Սննդաթերքի անվտանգության համաշխարհային օրվա թեման է՝ «Սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է»։ Սննդի անվտանգությունը նպաստում է պարենային ապահովությանը, մարդու առողջությանը, ինչպես նաև տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և շուկայի կայուն զարգացմանը։

med.news.am