Ռիհաննան «վայրի» կոշիկ է ստեղծել Manolo Blahnik-ի համար
Advertisement 1000 x 90

Ռիհաննան «վայրի» կոշիկ է ստեղծել Manolo Blahnik-ի համար

Ամերիկացի երգչուհի և Puma-ի կրեատիվ տնօրեն Ռիհաննան ներկայացրել է Manolo Blahnik նորաձևության բրենդի հետ համագործակցության պտուղները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է WWD-ն:

Խոսքը վերաբերում է Savage անվանումը կրող կոշիկի հավաքածուին: Դրանում տեղ են գտել բարձրակրունկ ճտքակոշիկներ, մորթով պատված բոտֆորտներ՝ կապիչներով և Timberland վերամշակված մոդելը: Դրանք վաճառքում կհայտնվեն նոյեմբերի 16-ից:

koshik

Manolo Blahnik բրենդը գրանցվել է 1973 թվականին: Ընկերությունը տարբեր ժամանակներում համագործակցել է Calvin Klein-ի, Christian Dior-ի, Perry Ellis-ի, Rifat Ozbek-ի, Zandra Rhodes-ի, Jean Muir-ի, Yves Saint Laurent-ի և John Galliano-ի հետ: Manolo Blahnik-ի հաճախորդների թվում են՝ Մադոննան, Նաոմի Քեմփբլը, Սառա Ջեսիկա Փարքերը, Քայլի Մինոուգը և Վայնոնա Ռայդերը:

Ռիհանան առաջին անգամը չէ, որ համագործակցում է նորաձևության բրենդի հետ. 2016 թվականի մարտին երգչուհին Chaos կոշիկների մոդել է ներկայացրել վեց տարբեր գույներով: