
Բաղադրիչներ
- Լոլիկ – 2.5 կգ
- Քաղցր պղպեղ – 1 կգ
- Գազար – 1 կգ
- Խնձոր – 1 կգ
- Քացախ (9 տոկոսանոց) – 1 բաժակ
- Բուսայուղ – 1 բաժակ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Աղ – 60 գ
- Սխտոր – 1 գ
Պատրաստման եղանակը
- Լոլիկն անցկացնել մսաղացով:
- Աղացած լոլիկը լցնել կաթսայի մեջ, ավելացնել մանրացրած խնձորը՝ կեղևով:
- Ավելացնել մանրացրած պղպեղը:
- Մանրացնել գազարը, ավելացնել կաթսայի մեջ:
- Եռման պահից սկսած եփել 1 ժամ: Ավելացնել բուսայուղը, աղը, շաքարավազը, քացախը և մանրացրած սխտորը: Խառնել՝ մինչև միասեռ դառնալը:
- Աջիկան լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը