
Բաղադրիչներ
- Դդմիկ – 2 հատ
- Ֆետա – 300 գ
- Ձու – 4 հատ
- Լավաշ – 4 հատ
- Բնական յոգուրտ (2%) – 2 բաժակ
- Ձիթայուղ
- Կտրատած սամիթ
- Աղ
- Թարմ աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
- Խոշոր քրիչով անցկացնել դդմիկը, վրան աղ ցանել և 15 րոպե անց քամել հյութը:
- Լավաշը դնել 120 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, հետո մանր կտորների վերածել:
- Խառնել քերած դդմիկը, յոգուրտը, ձուն, ֆետան, ձիթայուղը, պղպեղը, մանրացրած սամիթը:
- Միացնել ստացված զանգվածը լավաշի հետ և լցնել թխելու համար նախատեսված կաղապարի մեջ:
- Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 1 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը