Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասքը չի բացառել, որ նա արտադրության և վաճառքների ռեկորդ կսահմանի 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել է Forbes հրատարակությունը: «Մենք պահանջարկի հետ կապված խնդիր չունենք:
Ընդհանրապես չունենք: Վաճառքները գերազանցել են արտադրությունը, և արտադրությունը լավ է ընթանում: Իրականում մեր գործերը լավ են և միանգամայն կարող ենք բոլոր առումներով հավակնել ռեկորդային եռամսյակի: Նույնիսկ եթե՝ ոչ, ապա մենք դրան շատ մոտ կլինենք»,-հրատարակությունը մեջբերում է Մասքի խոսքը, որով նա հանդես է եկել բաժնետերերի հետ հանդիպմանը: Այս կանխատեսումները հնչել են առաջին եռամսյակի արդյունքներով ավելի քան 700 միլիոն դոլար վնասների ֆոնին՝ կապված մի շարք մոդելների պահանջարկը բավարարելու ընկերության անընդունակության հետ: 2018 թվականի վերջին Tesla-ն 90 հազար ավտոմեքենայի արտադրության ռեկորդ է սահմանել: Ավելի վաղ ընկերության եռամսյակային հաշվետվության մեջ երրորդ եռամսյակում շահութաբերությանը վերադառնալու պլաններ են հնչեցվել հունվար-մարտ ամիսներին գրանցված խոշոր վնասից հետո: Առաջին եռամյակում զուտ վնասը կազմել էր 702,1 մլն դոլար: Ընկերությունն առաջվա պես պլանավորում է 2019 թվականին մատակարարել 360 հազարից մինչև 400 հազար ավտոմեքենա: Առաջին եռամսյակում մատակարարվել է ընդամենը 63 հազար ավտոմեքենա: