Ստեփան Դանիելյան. «Օխլոկրատիայից դեմոկրատիայի է պետք անցնել և հիմքում ունենալ առաջին հերթին պատասխանատվությունն ու խոհեմությունը»
Advertisement 1000 x 90

Ստեփան Դանիելյան. «Օխլոկրատիայից դեմոկրատիայի է պետք անցնել և հիմքում ունենալ առաջին հերթին պատասխանատվությունն ու խոհեմությունը»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հրապարակումը.

«Դեմոկրատիան հայերենում սխալ կերպով է թարգմանվել – ժողովրդավարություն, ինչից կարելի է ենթադրել, որ ողջ ժողովրդի մեծամասնությունն է որոշում, թե ինչ որոշումներ է պետք է ընդունվի բոլորի համար։ Իրականում դեմոսը Հին Հունաստանում բոլորովին այլ իմաստ ուներ։

«Դեմոսը» Հին Աթենքի թաղամասերից մեկի անվանումն էր, որտեղ ապրում էին սոցիալապես ապահով մարդիկ։ Դեմոսը, ի տարբերություն Լաոսի, որի տակ ողջ ժողովրդին էին հասկանում, որոշակի սեփականության ու սոցիալական ցենզ ունեցող մարկիկ էին։ Սոցիալական ցենզի տակ հասկանում էին որոշակի տարիքի, ամուսնացած և սերունդ ունեցող մարդկանց։

Սեփականության առկայությունը նշանակում էր, որ այդ մարդիկ կորցնելու որոշակի բան ունեն, ինչի հետևանքով նրանք կյանքին ավելու լուրջ էին վերաբերվում և իրենց որոշումներում շրջահայաց էին։ Ավելի երիտասարդները պետք է համապատասխան գիտելիքներ ու փորձ ձեռք բերեին, որպեսզի կարողանան որոշումներ ընդունել՝ ընտրելու և ընտրվելու իրավունք ունենալ։

Լաոսը՝ ողջ ժողովուրդը, բաղկացած էր երեք մասին՝ Դեմոս, Օխլոս և Պլեբոս։
Օխլոսը ստրուկներն ու աղքատներն էին, որոնք կորցնելու ոչինչ չունեին, բացի իրենց «շղթաներից», իսկ Պլեբոսը մանր սեփականատերերն էին։

Դա Հին Հունաստանում էր։ Կյանքը առաջ է գնացել, սակայն որոշումներ ընդունելու պատասխանատվության համար կյանքի փորձը, մերձավորների հանդեպ սոցիալական պատասխանատվությունը ու կորցնելու բան ունենալը մնում է ուժի մեջ։

Սակայն Լաոսը՝ ողջ ժողովուրդը, այլ պահանջներ ու պատկերացումներ ունի։ Լաոսը ցանկանում է աուկցիոնի մասնակցել և նրանք, ովքեր կխոստանան վերաբաշխել ունեցվածը՝ մեկից խլել և տալ մյուսին, բնականաբար նրան էլ կընտրեն։

Դեմոսը, ի տարբերություն Օխլոսի, դատարանները շրջափակելու հելահեղ կոչը լսելիս, դա չի կատարում։

Կարևոր չի, որ պատմական փորձը ցույց է տալիս, որ եթե մեկից որևէ բան են խլում, դրանով չեն կիսվում։ Բայց դա կարևոր չի։ Կարևորը աուկցիանն է՝ դրան մասնակցելը և որոշակի ժամանակահատվածում ապրել հույսով և հավատով։

Պարզ ասած, օխլոկրատիայից դեմոկրատիայի է պետք անցնել և հիմքում ունենալ առաջին հերթին պատասխանատվությունն ու խոհեմությունը, իսկ բարեկեցությունը դրա հետևանքն է»։



Նման նյութեր